Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են
24.06.2020 | 22:35

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո հանդիպում է կայացրել նրա և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև՝ տեղակցրել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: Նրանք հանդիպել են` դատարանի որոշմամբ երկրորդ նախագահի ազատ արձակվելուց երկու օր հետո: «Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - նշեց Մերի Հարությունյանը։

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ