Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Վանեցյան. ԼՀԿ-ն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է

Արթուր Վանեցյան. ԼՀԿ-ն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է
24.06.2020 | 22:37

ԼՀԿ-ն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզուրպացրած անձի կցորդ, «Փաստինֆո»-ի հարցին պատասխանել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Նման զարգացումներից հետո Աժ-ում ԼՀԿ խմբակցությունն ինձ համար վերանում է որպես ընդդիմադիր ուժ։ Իմ գնահատմամբ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ՝ ԲՀԿ-ն»՝ հայտարարել է Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ