Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը չի մասնակցել Մոսկվայում անցկացվող տոնակատարություններին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին՝ նրան ուղեկցող անձանց շրջանում Մոսկվայի օդանավակայանում հանձնած թեստերի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել։
«Ըստ ալգորիթմի, Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, պատվիրակության անդամները և ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելիս հանձնել են COVID-19-ի թեստեր: Ուղեկցողներից երկուսի թեստերի պատասխանը դրական էր», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դրական արդյունք են ցույց տվել Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սադիկովի և անվտանգության աշխատակցի թեստերը: