Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը
24.06.2020 | 22:40

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ստեղծման օրից խոսում է քաղաքական դաշտում արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվելու մասին՝ երկրորդ պլան մղելով անձերը։ Մենք միշտ եղել ենք ու կլինենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի և իրավունքի գերակայության առաջամարտիկները։


Վերջին օրերին, այո, քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը ու չի բացառվում, որ իշխանափոխությունից հետո, այս գործընթացներին կտրվեն իրավական գնահատականներ։ ԼՀԿ-ն, արձանագրելով այս փաստը, ձեռնարկելու է բոլոր միջոցները հակասահմանադրական գործընթացները ՍԴ-ում վիճարկելու համար՝ զերծ պահելով իրավական գործընթացները քաղաքական ազդեցություններից։ Ցավոք, շատ են քաղաքական ուժերը, որ փորձում են խարխլել իրավական պետության հիմքերը՝ ի նպաստ իրենց քաղաքական, կլանային կամ անձնական շահերի։ ԼՀԿ-ն հերթական անգամ հայտնվել է այդպիսի ուժերի հարձակման թիրախում։
Ես վստահ եմ, սա էլ կհաղթահարենք, որովհետև մեր դավանած գաղափարները երկարաժամկետ են ու միտված Հայաստանի հարատևմանը, իսկ իրենց դավանած արժեքները՝ առօրեական ու անցողիկ։


Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի այսպիսի կիզակետում, դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել ու մեր քայլերը ձեռնտու չեն ոչ ներկաներին և ոչ էլ նախկիններին, այլ միտված են իրավական պետություն ունենալու մեր նպատակին։ Կուսակցության ստեղծման օրից մենք ունենք մեր ուղին՝ հիմնված մեր նախանշած արժեքների վրա։ Դա կարող է ոմանց դուր գալ, ոմանց դուր չգալ, բայց քանի դեռ կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր սատարում են ժողովրդավար պետություն ու հզոր պետականություն կառուցելու մեր մոտեցումներին, մենք լինելու ենք քաղաքակնության մեջ ու թքած ենք ունենալու բոլոր տեսակի կազմակերպված գրոհների ու զրպարտությունների վրա։
Երբեք Հայաստանը չենք տարանջատել հնի ու նորի, մարդկանց չենք բաժանել հակադիր խմբերի, որովհետև դա չի բխել ու չի բխում Հայաստանի շահերից։ Միշտ հարգալից ենք եղել քաղաքական ընդդիմախոսների հետ՝ չանցնելով մարդկային փոխհարաբերությունների չգրված օրենքների սահմանները՝ փորձելով նոր որակ հաղորդել քաղաքական դաշտին։ Միշտ գործել ենք թափանցիկ՝ տրամաբանված հիմնավորումներով։
Վերահաստատում եմ, որ ճիշտ ժամանակին Լուսավոր Հայաստանը կլինի այն ուժը, որը կհամախմբի հայ մտքի հսկաներին՝ գեներացնելով այն լուսավոր էներգիան, որի շնորհիվ Հայաստանը կսկսի իր թռիչքաձև վերելքը։


Գուցե հենց սրանից են վախենում շատերը, բայց դա արդեն իրենց խնդիրն է։ Վաղվա լուսավոր Հայաստանի կառուցման գործում մենք նահանջի տեղ չունենք։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, մեր քաղաքացիներին ու համայն հայությանը»:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ