Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պուտին. Աշխարհը միասնական անվտանգության համակարգի ստեղծման կարիք ունի

Պուտին. Աշխարհը միասնական անվտանգության համակարգի ստեղծման կարիք ունի
24.06.2020 | 22:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը բաց է համագործակցության համար միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերում, ներառյալ՝ անվտանգության հուսալի միասնական համակարգի ստեղծումը: Մոսկվայում ի պատիվ Հաղթանակի 75-ամյակի շքերթի ժամանակ ելույթում նա ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա դաշնակիցների ներդրումը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի մեջ: «Մենք հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր պետությունների զինված ուժերի քաջերին, բոլոր նահատակների քայլերը նացիզմի դեմ, որոնք խիզախորեն գործել են Եվրոպայում», - ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը հասկանում է, թե որքան կարևոր է ժողովուրդների բարեկամության և վստահության ամրապնդումը, և բաց է երկխոսության և համագործակցության համար՝ միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերով: «Դրանց թվում է անվտանգության հուսալի միասնական համակարգի ստեղծումը, որի կարիքն ունի արագորեն փոփոխվող աշխարհը: Միայն միասին կարող ենք պաշտպանել աշխարհը վտանգավոր նոր սպառնալիքներից», - նշել է Պուտինը:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ