Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արման Աբովյան. Թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը, բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի տվեք

Արման Աբովյան. Թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը, բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի տվեք
24.06.2020 | 22:42

«Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիները մոտ ավելացնելու դրույթները», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ, օրինակ, բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։ Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը , բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք...
Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։


Հ.Գ. Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները, որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարքի գույքի գույքահարկի թանկացման պատճառ՝ այս ծանր սոցիալական իրավիճակում», - գրել է նա:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ