Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը շրջանցել է ԱՄՆ-ին

1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը շրջանցել է ԱՄՆ-ին
24.06.2020 | 22:44

Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով շրջանցել է ԱՄՆ-ին, որ աշխարհում առաջատարն է «Քովիդ-19»-ով վարակման և հիվանդությունից մահացության տվյալներով: Worldometers.info կայքի տվյալներով՝ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն ԱՄՆ-ի համար 7328, Հայաստանի համար՝ 7329:


1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով Հայաստանը աշխարհում 11-րդն է: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը,Պերուն:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ