ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերը, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթից անմիջապես հետո մեկնել է Մինսկ: Պեսկովի խոսքով՝ Բելառուսի նախագահը Կրեմլում ներկա է գտնվել Հաղթանակի շքերթի հյուրերի պատվին տրված ընդունելությանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «Հաղթանակի շքերթից» հետո զբոսնելով Կարմիր հրապարակում, անսպասելիորեն խոստովանել է, որ ժամանել է «իր հայրենիքի մայրաքաղաք»՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տրիբունայի հանդիսատեսներից մեկը, տեսնելով Լուկաշենկոյին, ասել է, «Շնորհակալ եմ, որ եկել եք»: Մի քանի վայրկյան անց Բելառուսի նախագահը պատասխանել է. «Հայրենիքիս մայրաքաղաք եմ եկել»: