Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար

ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար
24.06.2020 | 22:46

Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության նոր փուլով կհատկացվի գրեթե 7,5 մլն դոլար: 2010թ. օգոստոսի 6-ին կնքված «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի 14-րդ փոփոխությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում: 2010-2019-ին ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-13-ը: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:


ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7 մլն 467 հազար դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում (ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար: Նոր միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ