Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 22488

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 22488
25.06.2020 | 14:03

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 771-ով՝ հասնելով 22 հազար 488-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 538-ով և հասել 11 335-ի, իրականացվել է 2 336 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 102 736-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. ՙՊացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 397-ի, կորոնավիրուսով վարակված ևս 131 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 10625 մարդ:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ