Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկել են ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները

«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկել են ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները
25.06.2020 | 14:07

Հունիսի 24-ին տեղի է ունեցել ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների նախագահների եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, քննարկվել են ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։


«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։
Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ» , - նշված է երեք ընդդիմադիր կուսակցությունների հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ