Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում, պրոբլեմները բոլոր ուղղություններով խորանալու են

Նիկոլ Փաշինյան. Պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում, պրոբլեմները բոլոր ուղղություններով խորանալու են
25.06.2020 | 14:08

Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտարարեց, որ երեկ հակահամաճարակային կանոնները չպահելու համար կազմվել է 1007 վարչական արձանագրություն: «Որից Երևան քաղաքում արձանագրվել է 939-ը, բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն», - ասաց նա:

Ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանության ծառայողների կողմից ծառայություն է իրականացվել 397 երթուղայինում: «Հիմնականում խնդիրներ ունենք բակերում, ծառայությունն ավելի կուժեղացվի բակերում», - ասաց նա: Վահե Ղազարյանն ասաց, որ այս գերատեսչություններից Ոստիկանությանը միացել է 433 աշխատակից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե հատկապես երեկոյան ժամերին պետք է ուշադիր լինել բակերում: Նա կրկին կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում, պրոբլեմները բոլոր ուղղություններով խորանալու են:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ