Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԼՀԿ-ն փաստացի վայր դրեց ընդդիմության լիազորությունը

ԼՀԿ-ն փաստացի վայր դրեց ընդդիմության լիազորությունը
25.06.2020 | 14:18

«Փաստը» գրում է.

«Ժամանակին նախագահ Արմեն Սարգսյանը շատ ծանր էր տանում, երբ 2015-ի Սահմանադրությամբ նախագահին համեմատում էին «անգլիական թագուհու» հետ: Նա կարծիք էր հայտնել, թե մեր երկրում նախագահը օժտված է շատ ավելի մեծ լծակներով, քան եվրոպական խորհրդարանական կառավարմամբ շատ պետություններում: Գուցե դա է պատճառը, որ նախագահը որոշեց հրաժարվել այդ «լծակներից» ևս մեկից և գիշերվա մթության «քողի տակ» ստորագրեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի տակ իր ստորագրության անհրաժեշտությունը վերացնող, այսինքն՝ իր իսկ լիազորությունները սահմանափակող օրենք: Այս հանգամանքն արդեն չափազանց կոշտ գնահատականների է արժանացել քաղաքական ուժերի և լայն հանրության կողմից: Շատերը նույնիսկ հիշել են քաղաքացիության տեղեկանքի հարցը, Ամուլսարի հարցը և մի շարք այլ խնդիրներ, որոնք կարող էին ստիպել նախագահին գնալ, ինչպես իրավաբաններն են գնահատում, իշխանությունների հակասահմանադրականության ճանապարհով:


Զուգահեռ, ինչպես գնահատում են քաղաքագետներն ու ընդդիմադիր ուժերը, փաստացի ընդդիմության լիազորությունը վայր դրեց ԼՀԿ-ն՝ ամբողջ մեկուկես օր «քննարկելով» ու նախագահի կողմից նշյալ օրենքի ստորագրումից հետո (որը թույլ է տալիս նաև արագորեն ուժի մեջ դնել սահմանադրական փոփոխությունները) հայտարարելով, թե հիմա չեն միանում ՍԴ դիմելու՝ ԲՀԿ նախաձեռնությանը:
Հաստատելով, որ իշխանությունները փաստացի Սահմանադրության խախտումներ են թույլ տվել՝ ԼՀԿ-ն, այդուամենայնիվ, իբր «Քոչարյանի գործով նիստի» հետ իրենց որոշումը չասոցացնելու շղարշով որոշել է հիմա չդիմել ՍԴ, այլ հետո, մի երկու շաբաթից, երբ գուցե դրա կարիքն այլևս չլինի:


Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մի քանիսը նշում էին, որ խորհրդարանն այլևս ունի մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, իսկ ԼՀԿ-ն այրեց կամուրջներն ընդհանրապես ողջ քաղաքական դաշտի հետ, բացառությամբ իշխանության, և, ինչպես մասնավորաբար քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց, «հարազատ մնաց իր «պսևդո-ընդդիմություն ոճին»»:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ