Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իշխանությունները դեռ չգիտեն՝ երբ կազմակերպել ՍԴ նոր անդամների ընտրությունը, որ չկանգնեն փաստի առջև

Իշխանությունները դեռ չգիտեն՝ երբ կազմակերպել ՍԴ նոր անդամների ընտրությունը, որ չկանգնեն փաստի առջև
25.06.2020 | 14:19

«ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին շաբաթն է։ Այս ուրբաթ Հրայր Թովմասյանն օրենքի ուժով պետք է ազատի նախագահի աշխատասենյակը, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը», – երեկ հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:


«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս փոփոխություններով Սահմանադրական դատարանում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն, իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Ի՞նչ է սպասվում դատավորների թափուր տեղերի առկայության դեպքում: ԱԺ նախագահի կողմից օրենքը հրապարակելուց ՝ Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի՝ ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ առաջադրումները պետք է կատարվեն դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից էլ հունիսի 24-ին ստորագրված և մինչ այդ Ազգային ժողովի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով էլ՝ բոլոր երեք թափուր տեղերի համար թեկնածուների քվեարկությունները տեղի կունենան նույն օրը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: «Բայց հիմա բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ե՞րբ և ինչպե՞ս կատարել ՍԴ դատավորների ընտրությունը խորհրդարանում, որ հնարավոր լինի համապատասխան քանակով պատգամավորների մասնակցությունը ապահովել: Նշենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությանը անհրաժեշտ կլինի ընդհանուր ձայների երեք հինգերորդի` նվազագույնը 79 պատգամավորի կողմ ձայներ, որպեսզի ՍԴ երեք անդամներն էլ ընտրվեն, և կազմը համալրվի: Կորոնավիրուսը հասել է Աժ. երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաև «Իմ քայլը» խմբակցության տասնյակից ավելի պատգամավորները, իսկ մինչ այդ էլ հայտնի էր դարձել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի վարակակիր լինելու մասին: Եվ խորհրդարանում հիմա կան մեկուսացած պատգամավորներ բոլոր խմբակցություններում:


Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում առկա հոդվածի սահմանադրականության հարցը, և իշխանությունները ցանկանում են արագացնել այդ գործընթացը, որպեսզի մինչ այդ հարցի քննությունը լինի նոր կազմ: Եվ հիմա այս իրավիճակում, երբ կորոնավիրուսը հասավ խորհրդարան, իշխանությունները դեռ չգիտեն՝ ինչպես անել, երբ կազմակերպել ՍԴ նոր անդամների ընտրությունը, որպեսզի չկանգնեն փաստի առջև», - գրել է «ժողովուրդը»:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ