«Հրապարակը» գրում է.
«Երեկ իմացանք, որ ոչ միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն է կորոնավիրուսով հիվանդացել, այլև «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը։ ԱԺ աղբյուրի փոխանցմամբ, իշխող խմբակցությունում 10 վարակակիր կա։ Պատգամավորները վախենում են, որ առաջիկա օրերին շատերի մոտ կհաստատվի վարակը։
Նրանք, ունենալով գանգատներ, հունիսի 22-ին պարտադրված եկել էին ԱԺ, որ ապահովեին սահմանադրական փոփոխությունների համար պահանջվող 88 ձայնը։ Նրանք, իհարկե, կասեն, թե նիստից հետո են թեստ հանձնել, բայց ախտանիշներն ավելի վաղ են հայտնվում, թեստի պատասխանը՝ 12 ժամից։ Քրիստինե Պողոսյանը, օրինակ, հայտարարեց, որ 23-ին է ստացել պատասխանը»: