Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Նառային թող չթվա, թե ինքը թույն քաղաքական գործիչ է»

«Նառային թող չթվա, թե ինքը թույն քաղաքական գործիչ է»
25.06.2020 | 14:25

«Հրապարակը» գրում է.

«Օրերս քննչական է կանչվել նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վարորդը` ցուցմունք տալու, որ ինքը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում: «Նկարներ» կան, որ խմբակցության «մեքենայի ղեկին» Դավիթ Խաժակյանն է:


Քրեական հետախուզության բաժին է կանչվել նաև ԲՀԿ պատգամավոր, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարորդը։ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովին տրված մեքենայի վարորդին ինչո՞ւ են կանչել՝ հարցրինք ԲՀԿ աղբյուրին։ «Աստված գիտի, այս պահին բոլորս լոկացիայի տակ ենք, ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, մեր տեղեկություններով, Նիկոլն ասել է` Նառային թող չթվա, թե ինքը թույն քաղաքական գործիչ է, ես կապացուցեմ, որ ինքը թիմի մյուս քրեականներից` Գագոյից, մյուսներից, ոչ մի բանով չի տարբերվում ընտրակեղծիքների հարցում, ու հիմա համայնք առ համայնք պեղում են, թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նա ում ինչ է խոստացել, ում ինչ է տվել։ Հարցաքննության են կանչել անգամ ռեժիսոր Վահագնին, որը քարոզարշավի ժամանակ Նաիրայի թիմում է եղել, ու հարցրել են` հնարավո՞ր է ընտրարշավի ժամանակ քեզ փող է տվել, ու դու պլակատ ես բռնել։ Ասել է` մի հատ դեմքիս լավ նայեք՝ ես նմա՞ն եմ պլակատ բռնողի»»:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ