Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անջեյ Դուդա. Լեհաստանը չի պատրաստվում երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել

Անջեյ Դուդա. Լեհաստանը չի պատրաստվում երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել
25.06.2020 | 14:29

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Լեհաստանը չի ծրագրում իր տարածքը տրամադրել ԱՄՆ-ին` միջուկային զենքի տեղակայման համար:

«Ես ոչինչ չեմ լսել, որ ԱՄՆ-ն իր միջուկային զենքը Լեհաստան տեղափոխելու պլաններ ունի: Այդ հարցը երբեք չի բարձրացվել խոսակցությունների ընթացքում»,-հայտարարել է նախագահ Դուդան:
Երկրները երկկողմանի համաձայնագիր են պատրաստում Լեհաստանում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Այդ ծրագրի իրականացման համար արդեն ընկերություններ են ընտրվել:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ