Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մանե Թանդիլյան. Չկա ոլորտ տնտեսության մեջ, որտեղ տեղի է ունեցել էական ռեֆորմ

Մանե Թանդիլյան. Չկա ոլորտ տնտեսության մեջ, որտեղ տեղի է ունեցել էական ռեֆորմ
25.06.2020 | 14:30

Թվում էր, թե բյուջեն պետք է դառնար տնտեսական հեղափոխության գլխավոր բաղադրիչներից մեկը, սակայն շարունակում ենք ունենալ ծրագրային իմաստով նույն իներցիոն բյուջեն՝ 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Այո, ընթացիկ ծախսերի հաշվին որոշակիորեն ավելացել են թոշակներ, աշխատավարձներ, որոշ ոլորտներում ավելացել են ծախսեր, սակայն ո՞րն է մեր սպասելիքը պետական բյուջեից: 2019-ին պետական բյուջեում առկա ծրագրերի զգալի մասն էականորեն թերակատարվել է: Ընդ որում, այստեղ կարևոր է ոչ թե ծախսրի չափը, այլ ծրագրերի բովանդակությունը: Թերակատարված ծրագրերի մեծ մասն իրենց մեջ ենթադրել են ռեֆորներ տարբեր ոլորտում, ահա ռեֆորմների պարագայում որևէ առաջընթաց չենք գրանցել՝ ո՛չ արդրադատության իրավական համակարգում, դատական համակարգում, ո՛չ սոցիալական, և ո՛չ որևէ այլ: Հենց ռեֆորմների բացակայությունն է իշխանության գլխավոր խնդրներից մեկը»,- ասաց նա:
Թանդիլյանն ընդգծեց՝ չկա մի ոլորտ տնտեսության մեջ, որտեղ տեղի է ունեցել էական այնպիսի ռեֆորմ, որը հիմք կդնի ապագա կայուն զարգացմանը: «Ընդամենը ծախսերի որոշակի աճի հաշվին կատարվում են նախկիններից ժառանգած ծրագրեր, երբեմն՝ ավելի դանդաղ: Բյուջեի կատարողականի, ավելի ճիշտ այս պարագայում չկատարողականի հիմնավորումը կարմիր թելով անցնում է՝ «չենք հասցրել» միտքը՝ գրեթե բոլոր գերատեսչությունների մոտ:


Ցավոք, բազմաթիվ ծրագրեր և չկատարման հիմանվորումներ նույնությամբ կրկնվում են նաև 2018 թվականի կատարողականում և այնպիսի տպավորություն է , որ նույնիսկ ականատես ենք լինելու նաև այս տարվա կատարողականի ժամանակ»,- շեշտեց նա: Ըստ պատգամավորի՝ առանց լուրջ բարեփոխումների տնտեսական աճը ուղղակի չի կարող երկարաժամկետ հատվածում ապահովել բյուջետային եկամուտների ցանկալի աճ, հետևաբար, միայն ոլորտային բարեփոխումների պարագայում հնարավոր է ապահովել կայուն զարգացում:


«Դրա վառ օրինակներից մեկն է ճգնաժամերին դիմակայելը: Եթե նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր ամբողջական իրականացված լինեին, այսօր դա թույլ կտար ունենալ ավելի ուժեղ տնտեսություն, որը թույլ կտար արդեն կորոնավիրուսի պատճառով առաջացաող և խորացող ճգաժամներին դիմակայել»,- ասաց նա: Թանդիլյանը հավելեց՝ բյուջետային ծախսերի անարդյունավետությունն անդրադառնում է նաև տնտեսական աճի որակի, հետևաբար, նաև մարդկանց կյանքի որակի վրա: «Շատերին թվում է, թե կապիտալ ծախսերը զուտ շինարարություն է, այն ինչ կապիտալ ծախսերը ներդրում են երկրի զարգացման համար: Ծախսերի մեջ բավական մեծ մասնաբաժին են կազմում գյուղոլորտի հատկացումները, արդյունքում արձանագրել ենք 0.5 տոկոս անկում, իսկ ահա այդ ոլորտում որտեղ կա տնտեսական աճ, բյուջեն գրեթե մասնակցություն չունի, սա խոսում է բյուջետային ծախսերի և տնտեսության զարգացման կապի էական խզման մասին»,- ասաց նա: Պատգամավորն ընդգծեց, որ իրեն մնում է հուսալ, որ խորացող ճգնաժամը կսթափեցնի իշխանությանը՝ առաջին հերթին ժամանակի արդյունավետ կառավարման իմաստով, օր առաջ իրականացնելով բարեփոխումներ և այլ ծրագերին ուղված բյուջեով նախատեսված ծախսեր, որոնք հնարավորություն կտան որոշ չափով մեղմել ճգնաժամի հետևանքը:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ