Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անդրանիկ Քոչարյան. Մեր պետության անվտանգությունը պահպանում է այս լեգիտիմ մեծամասնությունը

Անդրանիկ Քոչարյան. Մեր պետության անվտանգությունը պահպանում է այս լեգիտիմ մեծամասնությունը
25.06.2020 | 14:31

Ելույթս ուզում եմ սկսել ափսոսանքով, որովհետև բացակայում է ԲՀԿ-ն, իսկ 2019-ի կատարողականը կարևոր է այն առումով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին կառավարության «անհաջողություններին» և արդյունքում եզրահանգումներ էին գալիս՝ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի՝ ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս քննարկումների արդյունքում ես օրվա մեջ մի քանի անգամ Մանուկյան Արտակի, ֆինանսների նախարարի և այլ մարդկանց հետ քննարկում էի՝ վերջը սով լինելո՞ւ է, թե չէ: Այսօրվա մեր երկրի անվտանգությունը պահպանում է այն լեգիտիմ մեծամասնությունը, որն իր մեծամասնության քվեն արդեն երկրորդ անգամ իր քվեարկությամբ ցույց տվեց, որ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ, անվտանգային ամուր, կայուն հիմքերի վրա»,- ասաց նա:
Քոչարյանն ընդգծեց, որ քանակական և որակական ցուցանիշներով ՊՆ-ն իր առջև դրված խնդիրը ոչ միայն լուծել է, այլ նաև ունենք ձեռքբերումներ, և այդ ձեռքբերումները նույնիսկ նկատել է հակառակորդի պաշտպանության նախարարը: «Սոցիալական ցանցերում այդ տեսահոլովակը պտտվում է, և նա այսպիսի հայտարարություն արեց՝ մենք առաջնագծում չենք կարողանում պլանավորել գործողություններ, որովհետև ինժեներական, տեխնիկական սարքավորումներով նրանք տարբերվում են նախկինում եղած իրավիճակից»,- հայտարարեց նա:


Պատգամավորի խոսքով՝ այսօր նաև կառավարությունը 19-ի բյուջեի կատարողականի մասով անվտանգությանը վերաբերվող ամբողջ համակարգում ունի ձեռքբերումներ, Ոստիկանությունում կան ռեֆորմների հստակ օրակարգ և արդեն հաստատված օրենսդրական ընթացք` այդ ռեֆորմները իրականություն դարձնելու առումով: «2019-ն իրոք եղել է հաջող տարի, դա հիմք է տալիս ասելու, որ մենք իրոք կհաղթահարենք դժվարությունները և պետք է պարզապես մեր երկրին, մեր կառավարությանը մաղթենք հաջողություն՝ այս խնդիրները լուծելու: Լավ հիմք էին 2019-ի ձեռքբերումները, լավ հիմք էր 20 թվականը` նույնիսկ տնտեսական բարձր ցուցանիշներ ցույց չտալու պայմաններում էլ պլանավորել անվտանգ ընթացք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ