Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Մակունց. Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ

Լիլիթ Մակունց. Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ
25.06.2020 | 14:37

Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ: Դա ընդդիմության իրավունքն է, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչո՞ւ է բոյկոտում, օրինակ, ԲՀԿ խմբակցությունը: Գուցե դժգոհություն է հայտնում իրավական գործընթացների առնչությամբ: Ամեն դեպքում, դա ընդդիմության իրավունքն է: Խոսվում է ընդդիմախոսներին լռեցնելու մասին: Եթե իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում եք ընդդիմությանը լռեցնել, ուրեմն ձեր ձևակերպումներում ազնիվ չեք:
Ընդդիմությանը հաճելի է, թե ոչ, իրականությունն այն է, որ իշխանության 88 հոգանոց կազմն առաջնորդվում է օրենքով և իր լիազորություններով», - ասաց Մակունցը՝ չհամաձայնելով նաև այն պնդումների հետ, թե իշխանության կողմից փորձ է արվում լռեցնել ընդդիմադիր մամուլը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նաև շեշտեց՝ Հայաստանում, բացի կորոնավիրուսի համավարակը, այլ ճգնաժամ՝ այդ թվում քաղաքական, գոյություն չունի:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ