Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. Մարդկանց կյանքը գնալով վատանում է, իշխանությունն էլ զբաղված է ընդդիմախոսներով

Էդմոն Մարուքյան. Մարդկանց կյանքը գնալով վատանում է, իշխանությունն էլ զբաղված է ընդդիմախոսներով
25.06.2020 | 14:38

«Հիմա վատ է տնտեսության վիճակը, ապագայում ավելի վատ կլինի, որովհետև բոլոր ցուցանիշները դա են ցույց տալիս՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով էլ են ցույց տալիս։ Ի՞նչ է անում իշխանությունն այդ ընթացքում՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ լռեցնի իրր ընդդիմախոսներին»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ փոխանակ իշխանությունն անպես անի, որ տնտեսությունը զարգանա, սոցիալական երաշխիքներ լինեն, մարդկանց կյանքը լավանա, մարդկանց կյանքը գնալով վատանում է, իշխանությունն էլ զբաղված է ընդդիմախոսներով։
«Զբաղված է մամուլով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաշար է ուղարկել թերթերին ու ասում է՝ տվեք ձեր կոմերցիոն գաղտնիքները՝ ինչ գովազդ եք տալիս, ինչքան եք տալիս, երբ, մտել ա էդ դաշտ։ Այստեղ ասում են՝ դիմակը, ալկոգելը, բայց էդ սաղ թողած՝ ՏՄՊՊՀ-ն զբաղված ա թերթերով»,- ասաց նա։


Էդմոն Մարուքյանի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունն այդ ընթացքում զբաղված է իր՝ ժամանակին տրված խոստումներով, որոնք չի կարողանում իրականացնել իրավական հստակ ճանպարհներով, իրականցնում է բոլոր չափանիշների, Սահմանադրության խախտումների միջոցով։
«Զբաղված եք ընդդիմախոսներով՝ իմ վրա հարձակվում եք, մյուս ֆրակցիայի ղեկավարի վրա գործ եք հարուցում, ասում ենք՝ ապացույցներ չկա, 87 հոգի քվեարկում ա, դատարանը բաց ա թողնում։ Դուք զբաղված եք ընդդիմախոսներին, ընդդիմադիր թերթերը ճնշելու ու լռեցնելու գործով»,- հայտարարեց Մարուքյանը։
Աժ ԼՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի 2019-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը՝ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ