Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՍԴ 4 անդամներն արձագանքել են արդարադատության նախարարին

ՍԴ 4 անդամներն արձագանքել են արդարադատության նախարարին
25.06.2020 | 22:10

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հանդես են եկել հայտարարությամբ`
ի պատասխան արդարադատության նախարարի՝ 2 օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս 3 դատավորի պաշտոնանկ արվելու հայտարարության:

«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ-ի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և ՍԴ-ի մասին օրենքով: «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005-ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
«ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել ՍԴ- ում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման», - ասված է ՍԴ անդամների հայտարարության մեջ: Նրանք հորդորում են «համապատասխան պաշտոնյաներին դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»:
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պաշտոնական տեղեկագրում հրապարակել է հունիսի 22-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ