ԱՄՆ մի քանի նահանգներում, որտեղ Դոնալդ Թրամփը հաղթել էր 2016-ի ն, այժմ առաջատարը դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենն է։ Դա են վկայում New York Times-ի և Նյու Յորքի Սիենայի քոլեջի սոցիոլոգների համատեղ հարցման արդյունքները։
Ջոզեֆ Բայդենն աջակիցների թվով առաջ է անցել նախագահից 6 առանցքային նահանգներում՝ Ֆլորիդայում, Արիզոնայում, Միչիգանում, Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում և Վիսքոնսինում։ New York Times-ի տվյալներով` այս նահանգներում Բայդենը Թրամփից առաջ է անցել միջինը 9 տոկոսով։