ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել ենք և որոշել ենք հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Որոշում ընդունեցինք հետ վերցնել մեր ներկայացրած դիմումները, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին», - ասաց Արամ Օրբելյանը: