Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քոչարյանի պաշտպանը ԼՀԿ պատգամավորներին կոչ է անում չփորձել Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել

Քոչարյանի պաշտպանը ԼՀԿ պատգամավորներին կոչ է անում չփորձել Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել
25.06.2020 | 22:15

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ԼՀԿխմբակցության պատգամավորներին կոչ է անում չփորձել որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել՝ ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություններին անգործությամբ արձագանքելն արդարացնելու համար։

«Մենք այսօր ունենք իրավիճակ, որ ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Տարոն Սիմոնյանը ասում են, թե այս ողջ գործընթացը հակասահմանադրական է, հակասում է իրավական պետության սկզբունքին, բայց մենք հիմա դիմում չենք ներկայացնի։ Հարգելիներս, մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար առավել բարձր արժեքներ գոյություն ունեն։ Թող էլ ոչ ոք չփորձի որևէ կերպ Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել ՍԴ- ի նկատմամբ ոտնձգություններին անգործությամբ արձագանքելն արդարացնելու համար», - ասաց Ռ, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ