Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. Թե մեզ հարցնեին, կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել

Էդմոն Մարուքյան. Թե մեզ հարցնեին, կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել
25.06.2020 | 22:18

Մեր դաշտ որևէ գնդակ չի նետվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում: Եվ հիմա Քոչարյանի փաստաբանական թիմն իր դիմումը հետ է վերցնում: Նախ, դա սխալ քայլ է, քանի որ դիմումումն ամեն դեպքում քննվելու է, և կարևոր էր, որ իրենց դիմումը մնար: Մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով որոշում պետք է լինի», - ասաց նա:


Էդմոն Մարուքյանի խոսքով՝ փաստաբաններն իրենց այսօրվա ասուլիսին ներկա և առցանց հետևող բոլոր անձանց խաբել են: «Որովհետև իրենք ասում են՝ դիմումը հետ ենք վերցնում, նախապամանը չկա, մենք կարող ենք դիմել: Դա սուտ է: Եթե մեզ հարցնեին, մենք կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել: Ես հիմա էլ հորդորում եմ. թող ՍԴ-ն այսօր քննի այդ գործը, երեկոյան որոշում հրապարակի, մենք վաղն առավոտյան 9-ին դիմենք», - ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ իրենք երկրորդ նախագահի գործը չեն շահարկում:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ