ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը չի կարծում, որ իրեն բանտարկություն է սպառնում իր հուշագրությունում գաղտնի տեղեկություն հրապարակելու պատճառով: «Չեմ կարծում, թե դրա համար պատճառներ կան: Ես հենց դա եմ մտադիր ապացուցել», - CNN-ին ասել է Բոլտոնը:
«Ազգային անվտանգության խորհրդի պատասխանատու աշխատակիցները (Սպիտակ տան) 4 ամիս շարունակ ուսումնասիրել են հուշագրության ձեռագիրը և դրա մեջ գաղտնի տեղեկություններ չեն գտել», - ավելացրել է նա: