Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը չեղարկվել է

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը չեղարկվել է
25.06.2020 | 22:20

ՌԴ Պետդումայի փոխխոսակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ ԵԽԽՎ Բյուրոն որոշել է չեղարկել ամառային նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով:


«Այսօր ԵԽԽՎ Բյուրոյի օնլայն նիստի ժամանակ որոշում է կայացվել չեղարկել ամառային նստաշրջանը, որը պետք է անցկացվեր այս օրերին, սակայն համաճարակաբանական իրավիճակի պատճառով հետաձգվում է», - գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքով՝ օֆլայն ձևաչափով Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի հաջորդ նիստերը կանցկացվեն սեպտեմբերին՝ Հունաստանում:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ