Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուստամ Բադասյանն արձագանքել է ՍԴ չորս դատավորներին

Ռուստամ Բադասյանն արձագանքել է ՍԴ չորս դատավորներին
25.06.2020 | 22:21

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է ՍԴ չորս դատավորների հայտարարությանը։ «Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:


Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ:
Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը կկատարվի սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ», - ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ