Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է 2022-ին հանրաքվե անցկացնել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ, եթե այս գաղափարի կողմնակիցները բավականաչափ ստորագրություններ հավաքեն: Նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
«2022 թվականի հունվարի 10-ին հնարավոր կլինի ստորագրահավաք անցկացնել նախագահ Մադուրոյի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հանրաքվեի համար: Ցանկացողները ստորագրություններ հավաքելու համար կարող են փողոց դուրս գալ», - ասել է Մադուրոն: «Վենեսուելայում անկախ ժողովուրդը քվեարկության միջոցով է որոշում, թե ով կարող է պաշտոններ զբաղեցնել, իսկ ով պետք է հեռանա», - ընդգծել է նա: