Մոսկվայից վերադառնալուց հետո Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական է՝ հայտնել է նրա մամուլի խոսնակ Տոլոնգայ Սթամալիևան: Ժենբեկովը շարունակում է մնալ ինքնամեկուսացման մեջ և աշխատում է հեռավար ռեժիմով: «Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Դանիյար Սիդիկովի և թիկնապահներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Նրանց հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում», - նշել է խոսնակը: