Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. Այս ամբողջ ֆոկուսի նպատակն ընդդիմադիր դաշտը մեզնից ազատելն է

Էդմոն Մարուքյան. Այս ամբողջ ֆոկուսի նպատակն ընդդիմադիր դաշտը մեզնից ազատելն է
25.06.2020 | 22:28

Այս ամբողջ ֆոկուսն ուրիշ բանի համար է: Մեր որոշման հրապարակումից հետո ԼՀԿ-ի դեմ լայնածավալ կամպանիա է սկսվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Շանտաժի միջոցով մեր նկատմամբ տեղի են ունենում ակնհայտ վիրավորական բառապաշարով հայտարարություններ՝ մեր ծնողների, ընտանիքների հասցեին, հայհոյախոսություններ: Այդ ալիքը երեկ ստացել է իր կուլմինացիան: Այսօր այդ ալիքը պետք է նվազեր, բայց մարդիկ ձեռնարկում են նոր բան, որ երկրորդ ալիք լինի: Դա նրա համար է, որ մեզ հայհոյեն, վարկաբեկեն: Նպատակն ընդդիմադիր դաշտն ազատելն է, որպեսզի իրենք կարողանան այդ դաշտում տեղ գտնել, որովհետև հասկանում են՝ ընդդիմադիր դաշտը զբաղեցնողը հաջորդ իշխանությունն է: Մարդիկ գրում են՝ 30 արծաթ ենք վերցրել, ումի՞ց ենք վերցրել», - հարց ուղղեց պատգամավորն՝ ավելացնելով, եթե իրենց դեմ կամպանիան շարունակվի, դա անպատասխան չի մնալու: Մարուքյանը շեշտեց՝ իրենց հեռախոսները լսում են, իրենց վրա կոմպրոմատ են հավաքում: Բայց իրենք, միևնույն է, պայքարելու են իշխանության գալու համար:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ