Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հունիսի 25-ից կառավարությունը մասնակի կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը: Նա նշել է նաև, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ շինարարական ընկերությունները կարողանան ավարտել սկսած շինարարությունը:
«Շինարարական հատվածին ուղղված հակաճգնաժամային ծրագրի առաջին քայլերն այսօր կարվեն: Ցանկացած քաղաքացի, որը մինչև տարեվերջ հիփոթեքային վարկով տուն ձեռք կբերի, կառավարությունը կսուբսիդավորի հիփոթեքային վարկը 5 տարով»,-ասել է Գախարիան: