Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով

Պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով
25.06.2020 | 22:34

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գևորգյանն ասել է, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր: Պատգամավորի խոսքերով՝ ինքնազգացողությունը լավ է, լուրջ գանգատներ չունի

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ