Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մակրոնը ծրագրում է տեսաձևաչափով բանակցել Պուտինի հետ

Մակրոնը ծրագրում է տեսաձևաչափով բանակցել Պուտինի հետ
25.06.2020 | 22:35

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է հունիսի 26-ին տեսաձևաչափով բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը: «Բանակցությունները տեսակոնֆերանսի ձևաչափով նախատեսված են հունիսի 26-ին` կեսօրին»,- ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ճգնաժամերի լուծման հարցում ապահովել հետագա առաջընթաց, մասնավորապես՝ Ուկրաինայի մասով»: Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել «ռազմավարական հավասարակշռության հարցերը», Լիբիայում և Իրանում տիրող իրավիճակը, կորոնավիրուսի տարածման հետ կապված հիմնահարցերը: Նախատեսվում է նաև քննարկել «ճգնաժամային հիմնական խնդիրները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում են», – նշվում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում: «Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մի շարք դժվարին հիմնահարցեր քննարկել»,- նշել է պալատի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ կողմերը պետք է քննարկեն համագործակցությանն առնչվող, եվրոպական կայունության ամրապնդմանը, միջազգային ճգնաժամերի լուծմանը և կիբերանվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ