Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկիտա Խրուշչովի որդին ինքնասպան է եղել

Նիկիտա Խրուշչովի որդին ինքնասպան է եղել
25.06.2020 | 22:37

ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին` քաղաքագետ Սերգեյ Խրուշչովը, ինքնասպան է եղել՝ հաղորդում է The New York Times-ը:
Նրա մարմինը հայտնաբերել են գլխի վիրավորումով: Ոստիկանության տեղեկություններով՝ բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:


Խրուշչով կրտսերի մահվան մասին հաղորդվել էր դեռեւս հունիսի 18-ին, բայց այդ ժամանակ ինքնասպանության մասին տեղեկություն չէր ստացվել:
Սերգեյ Խրուշչովն ուներ ռուսական ու ամերիկյան քաղաքացիություն. 1991-ին հայտնի գիտնականին և հրապարակախոսին հրավիրել էին Բրաունի համալսարան՝ սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություն կարդալու: Հետագայում նա մնացել էր ԱՄՆ-ում: ԽՍՀՄ-ում Խրուշչով կրտսերը զբաղվել է թևավոր և բալիստիկ հրթիռների նախագծերի մշակմամբ, մասնակցել է տիեզերանավերի վայրէջքի համակարգերի ստեղծմանը:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ