Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 759-ով՝ հասնելով 23247-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, բուժվածների թիվն ավելացել է 814-ով և հասել 12149-ի, իրականացվել է 105046 թեստ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 410-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: Կորոնավիրուսով վարակված ևս 131 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 10 557 մարդ: