Աշխարհը դեռ չի գտել դեղամիջոց կոնկրետ կորոնավիրուսի բուժման համար, սակայն որոշ դեղեր դրական արդյունք են ցույց տալիս, և խորհուրդ է տրվում օգտագործել՝ ծանր դեպքերը բուժելու համար: Դեղերի Եվրոպական գործակալությունը ավելացրել է «Ռեմդեսիվիր»-ը` կորոնավիրուսը բուժելու համար առաջարկվող դեղամիջոցների ցանկում: ԵՄ տարածքում աշխատող բժիշկները հնարավորություն կունենան նշանակել դեղը Եվրահանձնաժողովի թույլտվությունից հետո: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մեկ շաբաթում: