Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրում համավարակի նոր դեպքերի ալիքով

ԱՀԿ-ն անհանգստացած է 11 երկրում համավարակի նոր դեպքերի ալիքով
26.06.2020 | 14:53

ԱՀԿ-ն անհանգստացած է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսի աճող նոր դեպքերի ալիքով: Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նշում է ԱՀԿ-ն:


Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և Կոսովոյում: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն ասել է, որ վերջին երկու շաբաթներին 30 երկրներում վարակակիրների թվի աճ է գրանցվել: «Եթե ոչինչ չձեռնարկվի, Եվրոպայում առողջապահական համակարգերը նորից ծանրաբեռնված կլինեն», - ասել է նա:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9600000-ը, մահերի թիվը` 489 000-ը:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ