Փարիզում վերաբացվել է Էյֆելյան աշտարակը, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 3 ամիս այցելուներ չէր ընդունում: Հյուրերը, որ ցանկանում են վերևից տեսնել Փարիզը, ստիպված կլինեն պատրաստվել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության: Աշտարակի վերելակները փակ կմնան մինչև հուլիսի 1-ը, բարձրանալ կարելի է միայն աստիճաններով: