Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ

Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ
26.06.2020 | 14:55

ՍԴ դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են վերցրել՝ հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանը: Ըստ նրա` ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա: Մինչդեռ այսօրվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, համաձայն որոնց` բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նածագահ։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը, ըստ այդ փոփոխությունների, ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ ՍԴ փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ