Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արա Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Արա Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
26.06.2020 | 14:56

Մենք չենք կարող նրա երազանքները քննարկել, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված են լինելու բացառապես հեղափոխության արժեքները կրող մարդիկ։ Հարցին՝ չի՞ կարծում, որ դա նաև արտախորհրդարանական ուժերին է վերաբերում, Սահակյանը նշեց, որ կուսակցությունները ստեղծվում են ժողովրդի քաղաքական կամքը ձևավորելու և արտահայտելու, ոչ թե ամեն գնով ինչ-որ տեղ տեղավորվելու համար։


«Եթե ինչ-որ մարդիկ ծրագրում են, որ կարող են որոշել ներկայացուցչական մարմնի վաղվա կազմը, դա իրենց խնդիրն է, լուրջ խնդիր է, որովհետև այդպիսի փորձեր արվել են և ձախողվել են», - ասաց նա:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ