Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԲՀԿ-ն 26 պատգամավորի ստորագրութամբ ՍԴ-ին հանձնեց ԱԺ ընդունած օրենքի սահմադրականությունը վիճարկող դիմումը

ԲՀԿ-ն 26 պատգամավորի ստորագրութամբ ՍԴ-ին հանձնեց ԱԺ ընդունած օրենքի սահմադրականությունը վիճարկող դիմումը
26.06.2020 | 14:56

ԲՀԿ պատգամավորներն այսօր առավոտյան Սահմանադրական դատարանին թղթային տարբերակով 26 պատգամավորրի ստորագրությամբ հանձնեցին իրենց դիմումը, որով վիճարկվում է Սահմանադրությունը փոփոխելու մասին խորհրդարանի ընդունած նախագծի սահմանադրականությունը:

«Թղթային տարբերակը քիչ առաջ հանձնեցինք ՍԴ աշատակազմի ղեկավարին։ Նա ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և կորոշվի վարույթ ընդունվում է, թե չէ։ Առավելագույնը 15 օր ժամկետ կա», - լրագրողներին ասաց Զոհրաբյանը։
Հարցին՝ 26 պատգամավորի ստորագրությունը բավարար է, Զոհրաբյանն ասաց, որ իրավաբանական հանրույթն այս հարցի վերաբերյալ երկու տարբեր կարծիք ունի․
«Եկեք ոչ ես գնահատական տամ իրավաչափ է, թե ոչ, ոչ էլ իշխանական նախարարները, որոնք, իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնը և մաթեմատիկական հաշվարկներ էին անում։ ՍԴ-ն կորոշի վարույթ ընդունում են, թե ոչ», - ասաց նա։


ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդի ստորագրությունը։ 132 պատգամավորի մեկ հինգերորդը կազմում է 26.4:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ