Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վանա լճի ջրից ցամաք դուրս եկած հայկական եկեղեցին գանձագողերի թիրախում է հայտնվել

Վանա լճի ջրից ցամաք դուրս եկած հայկական եկեղեցին գանձագողերի թիրախում է հայտնվել
26.06.2020 | 15:00

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ցամաք դուրս եկած հայկական եկեղեցին, որը գտնվում է Արճեշ քաղաքում, գանձագողերի թիրախ է դարձել: Եթե պահպանելու համար ոչ մի քայլ չձեռնարկվի, ևս մեկ մշակութային կոթող կարող է վերանալ: Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը գրում է, որ թուրք ակադեմիկոս Սեդաթ Ուլուգանը կոչ է արել պահպանել հայկական եկեղեցին:

Այսօր որոշ շրջանակների կողմից Չելեբիբաղը կոչվող Հին Արճեշը Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով 1841 թվականին անցել էր ջրի տակ: Հետագայում երաշտի հետևանքով քաղաքը կրկին ցամաք էր դուրս եկել:
Մինչ այսօր հիշատակվում է քաղաքի ամրոցի ներսում գտնվող շենքերի և պատմական մզկիթի մասին, սակայն եկեղեցու մասին ոչ ոք չի հիշատակում:
1655-ին այստեղ եկած հայտնի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին ամրոցի մասին գրել է. «Սա անառիկ ամրոց է` տեղակայված ոչ այնքան բարձր բլրի վրա` Վանա լճի ափին: Ամրոցի ամեն քարը մի փղի մեծության է: Ամրոցը երկու դարպաս ունի, Ադիլջևազի դարպասներն ամենամեծն են: Ամրոցի ներսում հազարավոր տներ ու 200 խանութ կա: Բնակչության մի մասը քրիստոնյա է»:


Արճեշում Թարհան կոչվող հին հայկական մի ընտանիք է եղել: Նշվում է, որ հայկական եկեղեցին ստեղծվել է հենց այդ տոհմի ներկայացուցիչ հայ հոգևորականների կողմից:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ