Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է 4 տարի առաջ Հռոմի պապի Հայաստան այցին:
«Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա։ Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում և Երևանում՝ ժողովորդի ապագայի համար։ Շնորհակալ եմ Ձերդ սրբություն հայ ժողովրդի նկատմամբ Ձեր բացառիկ սիրո և Հայաստանի հանդեպ բարեկամության համար։ Միշտ կմնաք մեր աղոթքներում»,- գրել է Միքայել Մինասյանը՝ գրառմանը կից ներկայացնելով Հռոմի պապի այցի մասին պատմող տեսանյութ։