Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կոնգրեսմենները «կռիվը տանում են մինչև վերջ»

Կոնգրեսմենները «կռիվը տանում են մինչև վերջ»
26.06.2020 | 15:02

ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանը իր ելույթում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 1․5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգնման ծրագրին: Նա խոսքն ասել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում էր 2021-ի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները: Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսմեններ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, որ գրավոր իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ