Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բեռլինը կպատասխանի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին

Բեռլինը կպատասխանի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին
26.06.2020 | 15:03

Bloomberg-ը՝ հղում անելով գերմանական կառավարության աղբյուրին, նշում է, որ Բեռլինը պատասխան միջոցներ կպատրաստի, եթե Վաշինգտոնն ընդլայնի պատժամիջոցները Ռուսաստանից Գերմանիա կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներքին փաստաթղթերում հաղորդվում է, որ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել զգալի թվով եվրոպական ընկերությունների և բանկերի, կառավարական կազմակերպությունների վրա: Անգելա Մերկելի կառավարությունը քննարկում է Եվրամիության համակարգված արձագանքման ծրագիրը, նշում է Bloomberg-ը։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ