Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Իրաքի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Իրաքի ԱԳ նախարարի հետ
26.06.2020 | 15:05

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ: Նա շնորհավորել է իր իրաքցի գործընկերոջը՝ փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր առաքելության մեջ: ԱԳ նախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս մարտահրավերների հասցեագրման ու բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերին և միջոցառումներին:


Նախարարներ Մնացականյանն ու Հուսեյնը գոհունակություն են հայտնել պատմական կապերով միահյուսված հայ-իրաքյան բազմադարյա հարաբերությունների կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու այն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։


ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու ժողովուրդներին և երկրներին մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել իր իրաքցի գործընկերոջը՝ հայ համայնքի նկատմամբ դրսևորված ավանդական ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանը և Ֆուադ Հուսեյնը հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման կարևորությունը:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ