Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Գերմանիան ՌԴ-ին որպես վտանգ չի դիտարկում. Պոմպեո

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Գերմանիան ՌԴ-ին որպես վտանգ չի դիտարկում. Պոմպեո
26.06.2020 | 19:50

Գերմանիան իր ՀՆԱ-ի միայն մեկ տոկոսն է տրմադրում պաշտպանության ոլորտին, ինչը ենթադրել է տալիս, որ պաշտոնական Բեռլինը, ի տարբերություն ԱՄՆ-ի Ռուսաստանին որպես վտանգ չի դիտարկում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:


«Մենք Ռուասաստանին լրջագույն վտանգ ենք համարում: Գերմանիան ՀՆԱ-ի միայն մեկ տոկոսն է պաշտպանության ոլորտին տրամադրում, ինչը, փաստորեն, այն բանի ապացուցն է, որ ի տարբերություն մեզ՝ գերմանացիները ՌԴ-ն՝ որպես վտանգ չեն դիտարկում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի 2014-ին Ուելսում տեղի ունեցած գագաթնաժողովի համաձայն՝ ալյանսի անդամ պետությունները պարտավորվել են պետության ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսը տասը տարի անընդմեջ տրամադրել պաշտպանության ոլորտին: Այդ համաձայնագրի նպատակն այն է, որ եթե ալյանսի անդամ որևէ մի երկրի ինչ-որ վտանգ սպառնա, ապա մյուսներն օժանդակություն տրամադրեն:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ