Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նախագահը աջակցում է սահմանադրական բարեփոխումներին

Նախագահը աջակցում է սահմանադրական բարեփոխումներին
26.06.2020 | 22:50

«Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը», - հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը մասնակցել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: Արմեն Սարգսյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ խոսելով մարտահրավերների, այդ թվում՝ տնտեսական դժվարությունների, պարենի անվտանգության խնդրի, վերջին շրջանում հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, Սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների մասին: Արմեն Սարգսյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասել է. «Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»: Նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցելու համար: Նշելով, որ ներկայումս բոլորի համար դժվար ժամանակներ են և շուտ չեն ավարտվելու՝ նախագահը կարևորել է փոխօգնությունը, համատեղ աշխատանքն ու ջանքերը: «Եթե միասին չաշխատենք, կսահմանափակենք մեր հաջողությունները,- ընդգծել է նա։ -Շնորհակալություն մեր բարեկամության համար»:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ